Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պարետատունը հաշվետվություն պահանջե՞լ է ձեզնից». լրագրողը՝ նախարարին

«Պարետատունը հաշվետվություն պահանջե՞լ է ձեզնից». լրագրողը՝ նախարարին
311
Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 13:15

«Պարետատունը ձեզնից հաշվետվություն պահանջե՞լ է»,- դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցրին լրագրողները: «Մեզնից որևէ մեկը հաշվետվություն չի պահանջել, բայց մենք չենք սպասում դրան, քանի որ հրապարակում ենք բոլոր ծախսերը: Կարծում եմ՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ արված ծախսերի քննարկումը պետք է լինի հետևյալ տրամաբանությամբ՝ արդյո՞ք բավարար քանակով ֆինանսավորեցինք պայքարը, թե՞, օրինակ, թողեցինք անպաշտպան բժիշկներին, առանց դեղորայք՝ հիվանդներին և այլն: Մենք բավարար չափով, իմ ասած ուղղություններով, ամեն ինչ արել ենք»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պարետատունը մանրամասն հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից: