Պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվող բնակիչը խաղադրույքի հետևանքով զրկվել էր տնից. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»
![]() 214 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 09:40 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել և վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, և ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետևանքով կորցրել է իր բնակարանը և գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաև, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, և արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
