«Դասասենյակների օդափոխության ինտենսիվ ռեժիմը հակահամաճարակային կարևոր գործոն է». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին, իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:
1. Դուք գիտե՞ք, որ դասասենյակների օդափոխության ինտենսիվ ռեժիմը կարևոր հակահամաճարակային գործոն է:
2. Դուք գիտե՞ք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը:
3. Դուք գիտե՞ք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին:
4. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա շնչառական վարակների սեզոնը, ինչը խառնաշփոթ է ստեղծելու վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու քովիդի վիճակագրությունը:
5. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչո՞ւ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչո՞ւ չօգտվեցիք բնական հակահամաճարակային բարենպաստ եղանակից»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
145Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
27021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
33620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
42820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
114619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
48518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
45018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
90615.08.2026, 11:24