«50-60%-ը դիմակը սխալ է կրում». Վահե Տեր-Մինասյան
![]() 377 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 13:05 «Ես չեմ հավատա, եթե աշխարհում լինի որևէ մեկը, որը կասի՝ դիմակից հաճույք է ստանում»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսելով դիմակների կրման, երկրում կորոնավիրուսով պայմանավորված վիճակի մասին՝ ասել է բժշիկ Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքերով՝ ենթադրաբար երեխաների համար դիմակներով դժվար կլինի դպրոցում, սակայն մեծահասակները նույնպես օրինակելի չեն դիմակի կրման հարցում: «Ես ձեզ կարող եմ վստահաբար ասել, որ դիմակ կրողների առնվազն 50-60 տոկոսն այդ դիմակը սխալ է կրում, և կրած-չկրած՝ մեկ հաշիվ է. քիթն է բաց, նորմալ ֆիքսված չէ, նայում ես էդ դիմակի կեղտը… Ասվում էր, չէ՞, որ դիմակը կարող է բազմակի օգտագործման լինել, բայց գոնե դրանք ամեն օր պետք է լվանալ»,- նկատել է նա: Հարցին, թե համարում է, որ ՀՀ-ում առողջապահական համակարգը տապալվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, Վահե Տեր-Մինասյանն ասել է. «Ա՛յ, տապալվեց իտալական առողջապահական համակարգը, երբ ստեղծվել էր մի իրավիճակ, որ մարդկանց ուղղակի չէին գնում օգնելու: Եղան պացիենտներ, որ բժշկական օգնություն չստացան և մահացան: Ի պատիվ Հայաստանի առողջապահական համակարգի՝ բժիշկների, բուժքույրների, մայրապետների, որոնք աշխատեցին ֆանտաստիկ ռեժիմով, ես կարող եմ ասել, որ Հայաստանում նման իրավիճակ չունեցանք»,- հավաստիացրել է Տեր-Մինասյանը՝ ընդգծելով, որ համակարգն աշխատել է գերծանրաբեռնված, բայց դիմացել է: «Այո՛, հազարից ավելի մահ ենք ունեցել, բայց դրանք եղել են մարդիկ, ում տրվել է բժշկական օգնություն, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է եղել: Առողջապահական համակարգի մեջ ես խնդիր չեմ տեսնում: Այո՛, եղել են երկրներ, որտեղ ավելի քիչ են զոհերը: Փաստորեն նրանց փորձն ավելի հաջողված ստացվեց, և եղել են մեզնից շատ ավելի հարուստ երկրներ, որոնք ավելի վատ վիճակում են հայտնվել: Շատ հեշտ է կողքից նայել, Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, աղաղակել, իսկ աշխատելը դժվար է»,- հավելել է նա: |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
261Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
33712.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
53311.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
58311.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
45811.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
49110.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
50310.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
112310.03.2026, 00:37
