«Ոստիկանությունից տեղեկացնում են, որ խախտումներն արձանագրվել են». Անի Սամսոնյան
![]() 452 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 15:40 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում «Լիդիան Արմենիա»-ի համարպահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։ Ներկայացրել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր «Մասնավոր Պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։ ՀՀ ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումներն արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020-ից ՀՀ ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկաններն ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։ ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը: Կսպասենք վերջնական եզրակացությանը։ Մանրամասները դիտեք գրության մեջ»: ![]() ![]() |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54


