«Կանաչ ապագա» շարժումը Սևանում էկոերթ կանցկացնի
![]() 649 Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 23:10 Վաղը՝ օգոստոսի 30-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման նախաձեռնությամբ Սևանում կանցկացվի էկոերթ՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում դիտարկումներ կատարելու և տվյալներ հավաքագրելու համար: Էկոերթի ընթացքում նախատեսվում է դիտարկել Սևանի ափամերձ տարածքներում կենսազանգվածի մաքրման աշխատանքները և Սևան թափվող կոյուղաջրերի առաջացնող խնդիրները, ինչպես նաև գտնել և գրանցել լճի վրա առավել բացասական ազդեցություններով հարուստ օջախները: Էկոերթի մասնակցներից ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացվող տվյալների հավաքագրման գործընթացին կներգրավվեն նաև տեղացիները՝ հետագայում իրենց տիրապետած տեղեկությունների փոխանցման և դիտարկման համար: «Ծրագրի նպատակն է Սևանա լճի հիմնախնդրի լուծմանն ուղղված խնդիրներն ավելի շոշափելի և առարկայական դարձնել, ինչպես նաև ներգրավվել հասարակությանը բնապահպանական խնդիրների բարձրաձայնման գործընթացներին»,- նշում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը՝ հավելելով, որ էկոերթի ընթացքում հավաքագրված տվյալներից կստեղծվեն համապատասխան բազաներ, որոնք հետագայում կօգտագործվեն Սևանի հիմնախնդրի մասին ուսումնասիրություններում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
