«Ի՞նչ կարելի է ակնկալել մի պաշտոնյայից, ով մինչ օրս Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել». Վահագն Վարագյան
![]() 381 Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 22:45 «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական բնապահպանական գերատեսչությունը գործով պետք է զբաղվի, ոչ թե հանգիստ հետևի, թե ինչպես է երկիրը վերածվում «խոզանոցի» Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների առկայության պայմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, մի կողմ թողած իր գործառույթները, շարունակում է զբաղվել ոստիկաններին ցուցումներ տալով: Ըստ լրատվամիջոցների՝ երեկ Կենտրոն վարչական շրջանում տեսչության աշխատակիցները գրանցում և ցուցումներ էին տալիս ոստիկանությանը՝ դիմակներ կրելու հետ կապված խախտումների փաստով: Երկրում կառավարչական «բարդակը» հենց այսպես է առաջանում, երբ յուրաքանչյուր գերատեսչություն չի զբաղվում իր գործով: Պարոնայք անտաղանդներ, եթե չունեք սեփական գաղափարներ կամ փորձ, կարող եք գոնե օրինակ վերցնել չտապալված պետությունների ձեր կոլեգա կառույցներից: Կորոնավիրուսի համավարակի շրջանում չտապալված պետությունների Շրջակա միջավայրի նախարարություններն իրենց վրա էին վերցրել դիմակներն ու ձեռնոցները որպես թափոն շրջակա միջավայրում չտարածելու և վարակի երկրորդային աղբյուրները վերացնելու գործառույթը: Իսկ մեր երկրում Շրջակա միջավայրի նախարարությունն իր ստորաբաժանումներով զբաղված էր և շարունակում է զբաղվել ամեն ինչով, բացի իր բուն գործառույթներից: Վառ օրինակ՝ նկատած կլինեք, որ փողոցներն ու այգիները ողողված են օգտագործված դիմակներով ու ձեռնոցներով: Սրանով ոչ մեկը չի զբաղվում, ոչ մեկը: Հ.Գ. Շրջակա միջավայրի նախարարին պետք է հորդորել, որ վիքիպեդիայից քաղհան արած իր գրառումներից հրաժարվի և զբաղվի իր բուն գործառույթներով: Չնայած, ի՞նչ կարելի է ակնկալել մի պաշտոնյայից, ով մինչ օրս մեր երկրի բնապահպանական ամենասուր և ամենաքննարկվող հարցի՝ Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել՝ շարունակելով «թիթեռ նկարելու» դիմաց հարկատուից միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգևավճար ստանալ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
