«Եվ սույն այրը պետական ծառայո՞ղ է». Ավետիք Իշխանյան
![]() 222 Կիրակի, 30 օգոստոսի, 2020 թ., 13:30 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ թե դիլետանտություն, այլ մարտնչող տգիտություն և խայտառակություն Լսեցի Զարեհ Սինանյանի մտքի գոհարները։ Խորը մտավարժանքներ անելով հայոց հնագույն պատմության մեջ և որոշելով, որ Արգիշտի թագավորն ու Տիգրան Մեծն այլ ազգեր են ուծացրել, Զարեհ Սինանյանը որոշել է հետևել հայոց թագավորներին և Հայաստան բերել ասորիներ, արաբների և այլ ազգերի և ․․․նրանց ուծացնել և հայ սարքել։ Եվ սույն այրը պետական ծառայո՞ղ է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ միայն այս խոսքերով արդեն խորը վիրավորանք և անհանգստություն եք պատճառում Հայաստանի քաղաքացի եզդիներին, ասորիներին, մոլոկաններին և այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Չէ՞ որ նրանք այս խոսքերը կհամարեն որպես Հայաստանի պետական, այլ ազգերին ձուլմանն ուղղված քաղաքականություն։ Ինքս կողմ եմ տառապյալ ազգերին՝ մերձավոր արևելքի երկրների եզդիներին, ասորիներին, այլոց Հայաստանում հյուրընկալելու գաղափարին։ Բայց այս խոսքերից հետո դուրս է գալիս, որ մենք նրանց «հրավիրում» ենք «սպիտակ եղեռն» իրականացնելու՝ ձուլելու։ Ա՛յ քեզ հյուրընկալություն։ Չէ՞ որ այդ ազգերն ունեն ազգային արժանապատվություն. հակառակ դեպքում, արդեն ուծացաց կլինեին և չէին հալածվի։ Հանձնակատարի փոխարեն ես ներողություն եմ խնդրում բոլոր այն ազգերից, ում նա նկատի է ունեցել։ Եվ այս խոսքերն ասում է Սփյուռքի հանձնակատարը, այն դեպքում, որ նա պետք է քաջատեղյակ լիներ, թե որքան դժվար է սփյուռքում հայապահպանության հարցը։ Ըստ հանձնակատարի տրամաբանության՝ բոլոր այն երկրներում, ուր հայություն կա, պետք է տարվի հայության ուծացման պետական քաղաքականություն։ Սակայն, Զարեհ Սինանյանի խոսքերից ամենազավեշտալին, իհարկե, ճապոնացիների ծագումնաբանությունն էր։ Պարզվում է, որ ճապոնացիներն առաջացել են չինացիների և կորեացիների «սինթեզից»։ Ուղղակի «հանճարեղ» է ասված։ Զարեհ Սինանյանին կուզենայի բացատրել, որ տարբեր ազգեր կարող են առաջանալ միմյանցից տրոհվելով։ Իսկ միմյանց խառնվելով նոր ազգ չի առաջանում։ A ազգին գումարած B ազգ, չի դառնում C ազգ։ A ազգին գումարած B ազգ կա՛մ ձուլվում դառնում է A, կա՛մ B ազգ։ Ճապոնացիներից ներողություն խնդրելու, կարծում եմ, կարիք չկա։ Եթե նույնիսկ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն իմանա Զարեհ Սինանյանի ասածները, ընդամենը քմծիծաղ կտա»։ |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
