Գերմանացի փորձագետները հայտարարել են, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ով

Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբի նյութով:
«Ստացվել է հավաստի ապացույց «Նովիչոկ» խմբի ռազմական քիմիական նյութի առկայության մասին»,- ասված է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի Twitter-ի հրապարակման մեջ։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կտեղեկացնի Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին հիվանդի անալիզների հիման վրա անցկացված թունաբանական փորձաքննության արդյունքների մասին, որպեսզի «ընդհանուր արձագանք մշակվի»: Բացի այդ, Բեռլինը մտադիր է կապ հաստատել քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ։
Կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և կառավարության մյուս անդամներն արդեն խորհրդակցություն են անցկացրել Նավալնիի հետ տեղի ունեցած իրադրության շուրջ և համաձայնեցրել հետագա քայլերը: Ընդ որում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնիի՝ «Նովիչոկով» թունավորման վերաբերյալ իր եզրակացությունների մասին:
«Սպասում ենք Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գլխավոր դատախազության հարցմանը»,- հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Երկու օր անց բժիշկները թույլատրել են Նավալնիին բուժման նպատակով տեղափոխել Բեռլինի «Շարիտե» կլինիկա։ Նրա վիճակը կայուն է, նա մնում է արհեստական կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության ապարատին։

«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4411:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
13910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
6809:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7707:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
21900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
21200:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
142Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
133Երեկ, 22:24