«Չհավատաք, որ մեկը կգա, ձեզ կասի՝ այդ հարցը կլուծեմ». Ալեն Սիմոնյանը՝ ակցիայի մասնակիցներին

«Երկու պատգամավոր են այսօր ձեզ հետ խոսել, ի՞նչ են ասել: Իրենք կգան, ձեզ ամեն ինչ կխոստանան, կասեն՝ այդ հարցը կբարձրացնեմ, կասեն, որ իշխանությունները ուզեն՝ խնդիրը կլուծեն...Ես Ձեզ երկու կարևոր բան եմ ասում. չհավատաք, որ մեկը կգա, ձեզ կասի այդ հարցը կլուծեմ, որովհետև այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել»,- Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ենթադրենք՝ մեքենայով անցաք, պետք է թողնեն, որ դուրս գաք, լվացարան գնաք կամ հաց ուտեք: Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և իրենք մինչև դրա ավարտը, սահմանը չեն բացելու: Հիմա ես ձեզ չեմ խաբելու, ասեմ՝ կբացեն: Մենք ամեն օր բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել, ոչ միայն ձեզ համար, այլև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, առևտուր անեն, որպեսզի տնտեսությունը չտուժի, հիմա ամբողջ հյուրանոցները դատարկ են»,- ասել է նա, հավելելով, որ իրականությունն այն է՝ ռուսներն ու վրացիները չեն թողնում իրենց երկիր մտնել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները: Հուսահատ քաղաքացիները նշում էին, որ իրենք «անդունդի եզրին են» և թող կառավարությունը մի ելք գտնի՝ ճանապարհ բացի, գնան, հասնենք իրենց ընտանիքներին:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
166Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
172Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
52017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
51817.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
54416.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
54116.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
38116.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
37416.11.2026, 13:18