Առնվազն 36 լրագրող է սպանվել ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի՝ նախագահ դառնալուց հետո

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է ռուս հրատարակիչների, ինչպես նաև ընդդիմադիր լրագրողների և բլոգերների նկատմամբ բռնությամբ, որոնք քննադատում են ՌԴ ղեկավարությանը: Առնվազն 36 լրագրող է սպանվել 2000 թ-ին Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ևս մի քանիսը ողջ է մնացել թունավորումից հետո: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները հիշեցրել են վերջերս տեղի ունեցած դեպքի մասին, երբ օգոստոսի 30-ին իր տան մուտքի մոտ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր բլոգեր Եգոր Ժուկովը՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարն ու այսպես կոչված «մոսկովյան գործի» մասնակիցը: Սակայն այս և շատ այլ նմանատիպ հարձակումներ դժվար թե երբևէ բացահայտվեն, նշվում է հայտարարության մեջ: Նման հանցագործություններ կատարող մարդկանց անպատժելիությունը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, կարծում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունում։ «Հենց դրանում է կայանում նման հանցագործությունների նպատակը՝ ստեղծել վախի մթնոլորտ, լռեցնել քննադատական ձայները։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն ձգտի, որպեսզի նման գործերը բացահայտվեն»,- Բեռլինում հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» Գերմանիայի մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Միրը։
Հայտարարության մեջ հիշատակվում է ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, այլև «Մեդիազոն» պորտալի Հրատարակիչ Պյոտր Վերզիլովի դեմ մահափորձը: Բացի այդ, հաստատվել են «Նովայա գազետայի» լրագրողներ Յուրի Շչեկոչիխինի (2003թ․) և Աննա Պոլիտկովսկայայի (2004թ․) թունավորումները։ Վերջինս կարողացել է ողջ մնալ, սակայն 2006-ին սպանվել է սեփական տան մոտ։
2012թ․-ին Մեծ Բրիտանիայում չպարզված հանգամանքներում մահացել է ռուսաստանցի գործարար և Մագնիտսկու գործով իրազեկիչ Ալեքսանդր Պերեպելիչնին: 44-ամյա տղամարդու մահվան պատճառը նախ սրտի կաթվածն է եղել։ Սակայն ավելի ուշ նրա ստամոքսում հայտնաբերվել է թունավոր նյութ, որը առկա է հազվագյուտ չինական բույսում (Gelsemium Elegans)։ Սակայն Բրիտանիայի դատարանը հրաժարվել է մահը համարել սպանություն։
2015 և 2017 թթ-ին թունավորվել է ռուս ընդդիմադիր և հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը: Նրան հաջողվել է ողջ մնալ: Ինչ նյութ է օգտագործվել լրագրողի դեմ, դեռ հայտնի չէ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցրել է նաև, որ գրեթե բոլոր ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին սկսել են համացանցում ճնշել խոսքի ազատությունը: Իրավապաշտպանների տվյալներով՝ սոցցանցերում որոշ արտահայտությունների համար օգտատերերը կարող են դատապարտվել ինչպես հսկայական տուգանքների, այնպես էլ ազատազրկման:
Մամուլի ազատության վարկանիշում, հաշվի առնելով 180 պետություններում գործերի իրավիճակը, Ռուսաստանը զբաղեցնում է 149-րդ տեղը: Առնվազն վեց լրագրող և բլոգեր իրենց աշխատանքի համար պատիժ են կրում բանտերում:

Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
4623:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
6723:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
8322:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
7422:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
6321:42
F-16 է կործանվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում
14421:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին
10521:00
Էրդողանը հայտարարել է իր աջակցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին
15720:54