«Առաջինն՝ Արցախի մարզպետ, քրեական օլիգարխ ու քաղաքական խեղկատակ Արայիկ Հարությունյանի հորեղբայրն է». Ա. Քանանյան
![]() 2876 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 18:45 Քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՜նչ մեղքս թաքցնեմ, ինձ քննադատողների այս տեսակն ամէնից շատ եմ սիրում։ Ծանաւթացէ՛ք․ առաջինն Արցախի մարզպետ՝ քրէական ոլիգարխ ու քաղաքական խեղկատակ Արայիկ Յարութիւնեանի հաւրեղբայրն է։ Նա հաւանաբար չի էլ հասկանում, որ «Արա, սա դեռ ողջ առողջա» արտայայտութիւնը կարող է մեկնաբանուել որպէս իմ դէմ ուժային հաշուեհարդարի կոչ։ Երկրորդը գաղափար չունի հայերէնի դասական կամ մաշտոցեան ուղղագրութեան գոյութեան մասին, բայց անձնուրացաբար սատարում է Արցախում ռուսաց լեզուի դասաժամերի ու հեռուստեթերի ընդլայնման ջատագով խեղկատակի ու նրա «կոալիցիոն» դաշնակցի «նախաձեռնութիւնը», որի բուն եւ միակ նպատակը՝ մայրաքաղաք Երեւանի յետեւում արտաքին գաղութարար տէրութեանն անջատողական հաւատարմութեան հերթական անուղղակի հաւաստիացումն ուղարկելն է․․․ Այս վերջինի անուն֊ազգանունը թաքցրել եմ՝ հաշուի առնելով նրա ինձ անծանաւթ եւ կին լինելու հանգամանքը։ Մի գարշաբերան տեղական ԱԱԾ֊ական էլ կայ՝ Ս․ Ա․, որն իր կեղծ դիմամատենական էջում իմ նկարն է տեղադրել եւ հարազատներիս ցաւակցութիւն յայտնել՝ ՓՀԵԿ֊ի ջրհաւաք աւազաններից մեկում իմ խեղդուած յայտնաբերուելու առթիւ։ Ըստ երեւութին՝ ես նոյնպէս խեղկատակ մարզպետին պէտք է խորին ցաւակցութիւններ յայտնեմ՝ իր անմիջական շրջապատի ու սպասարկուների անյուսալիաւրէն յատակային մակարդակի կապակցութեամբ։ Բարի վայելո՛ւմն ցդուռն բանտի»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
