«Իրական վարակվածների և բուժվածների թիվը 4,3 անգամ ավելի մեծ է». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ունեցել եմ 13 վարակված մարդ, մենք դիմել ենք հիվանդանոց երեք հոգու համար։ Մնացածը տանն իրենց հիվանդությունն անցկացրել են ասիմպտոմ կամ թույլ սիմպտոմներով։ Հիմա մեր առողջապահությունն ու վիճակագրությունը ո՞նց հաշվեն։ Մենք չենք դիմել՝ իրենք չեն գրանցել։ Ստացվեց, որ իրական վարակված-բուժվածների քանակը շատ ավելի մեծ է։ Ու եթե (ենթադրում եմ) իմ հիվանդների ու իմ գրանցված հիվանդների քանակի արտապատկերում անենք ամբողջ Հայաստանի վրա, ապա քանի որ երեքը տասներեքի 23% է, ստացվում է, որ իրական վարակվածների և բուժվածների թիվը 4,3 անգամ ավելի մեծ է։ Եթե մենք ունենայինք միայն ասիմպտոմ հիվանդներ, ապա նրանց մասին չէինք էլ իմանա։ Կկարծեինք, որ չեն վարակվել։ Այնպես որ, իրական վարակվածների ու առանց հիվանդանոց ու դեղ բուժվածների քանակը կարող է 10 անգամից ավել մեծ լինել։ Հա, էս ինչու էի պատմում։ Մի հիմար կայք, չիմանալով Հայաստանի առանձնահատկություններն ու միայն դիմածների քանակով հաշվարկ անելով, ասել է, թե Հայաստանն ամեն 100 000 հոգու մեջ ամենաբարձր ցուցանիշն ունի ու այդ ցուցանիշը 1490 է։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ավելի մեծ է՝ երևի 10 000: Հիմա էս տեղեկությունը հայկական կայքերը, որտեղ խելացի մարդիկ կա՛մ քիչ են, կա՛մ չկան, առանց հասկանալու վերցրել են ու դատապարտում են Արսեն Թորոսյանին։ Եթե խոսեին բուժվածների տոկոսի մասին, էլի կփորձեի հասկանալ, բայց ինչ կապ ունի նախարարը ձեր փնթի առօրյայի հետ, պարոնա՛յք շառլատաններ։ Ինչ կապ ունի նախարարը, որ մենք ձեռք չէինք լվանում, որ իրար պաչպչում էինք, որ խցկվում էինք ավտոբուսներում, որ ճոխ թաղումներ ու հարսանիքներ էինք անում պանդեմիայի ժամանակ, որ իրար օրը երեք անգամ գրկում էինք ու գնում իրարից բամբասում։ Սա նախարարի անելիքը չէ։ Մեզ մեր ծնողը պիտի դաստիարակեր, մանկապարտեզի դաստիարակը, ուսուցիչը, այլ ոչ՝ նախարարը։ Ու մեր բարքերից ելնող խնդիրները կամ դաշնակցական կրթության որակը բարդել նախարարի վրա՝ առնվազն անպարկեշտ է»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
72116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
92113.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
111609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
109909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
128506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
133305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
317504.11.2026, 23:31