«Փողոցով եկածը փողոցով էլ կգնա». Արմեն Աշոտյան
![]() 325 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 16:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով: Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի: Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային և միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստատցնել Փաշինյանին: Հիշեցնեմ իրեն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին թե երկրի ներսում (այդ թվում՝ անձամբ Նիկոլի կողմից), թե արտերկրում: Սակայն դա չխանգարեց Փաշինյանին մանիպուլյատիվ և կեղծարար պոպուլիստական տեխնոլոգիաներով իրականցնել պետական հեղաշրջում՝ մի քանի էտապներով. գործադիր իշխանության զավթում հակասահմանարդրական ճանապարհով, օրենսդիր իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով, դատական իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով: Ուստի տոտալ իշխանազավթման եղենակով այսօր վարչապետական աթոռին թառած Փաշինյանը որևէ բարոյական կամ քաղաքագիտական իրավունք չունի խոսելու իրական ժողովրդավարության մասին: Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած, պետական ինստիտուտները էռոզիայի ենթարկող, մասնագիտական պատահականություններին պաշտոնների նշանակող, արտաքին ազդեցության տարաբնույթ գործակալների առջև հայկական պետականության դարպասները լլայն բացած Փաշինյանն այլևս ի վիճակի չէ իշխանությունը պահել բացառապես 2018 թվականի ապրիլյան իշխանազվաթման էյֆորիայի շնորհիվ: Ժողովրդավարության մասին իր պատկերացումները խորությամբ հասկանալու համար կարող ենք հիշել նաև վերջին խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնց միակ նպատակը Հանրապետականին ԱԺ չթողնելն էր: Ժողովրդավարոթյան դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները: Իսկ մինչ հանրությունը մի օր կիմանա այս և Նիկոլի իշխանազավթման անատոմիային վերաբերող այլ բազմաթիվ հարցերի պատաասխանները, արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունը երկրում վաղուց ոչ թե լեգիտիմ կառավարում է իրակացնում, այլ իրեն սրընթաց ապալեգիտիմացնող պառազիտություն: Ուստի ճիճվաթափությունը անխուսափելի է: Եվ ամենակարևորը: Այդ ո՞նց է լինում, որ 2017 թվականի լեգիտիմ ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլին կարելի էր կեղծ օրակարգով մադրկանց փողոց հանել, իրականացնել իշխանազավթում, կոչել դա «ոչ բռնի թավշյա հեղափոխություն» ու ինքնահռչակվել որպես «ժողովրդավարության բաստիոն», իսկ հիմա, երբ ընդդիմությունը մարդկանց իրական դժգոհությունները և հիասթափությունը փողոցներում արտահայտելու մարտավարությունը չի բացառում, Փաշինյանն այն նախապես փորձում է պիտակավորել, որպես «հակաժողովրդավարական»: Այդ երբվանի՞ց է ինքը դարձել ժողովրդավարության ալֆան և օմեգան, որ հանդգնի մեզ ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տալ: Փողոցով եկածը փողոցով էլ կգնա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
