Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունի
![]() 395 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 00:55 ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականպետ նշանակվելուց հետո: Հակոբյանի նշանակմնա մասին տեղեկացանք ոստիկանությունից: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը: Նարինե Հակոբյանի կենսագրությունը Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում: 2001-2003 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ 25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր 27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր 30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ: Պարգևատրվել է՝ Ամուսնացած է, ունի երկու երեխա: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
