Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 նոր դեպք է գրանցվել
![]() 388 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 14:20 Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Հիշեցում. էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա: Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։ Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ»: |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
231Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
32012.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
51411.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
56911.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
45111.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
48410.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
49610.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
110410.03.2026, 00:37
