ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց
![]() 447 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 23:15 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանն այսօր՝ սեպտեմբեր 12-ին երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդի Գուրգեն Արսենյանին: Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը: Վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
