Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել

Մինսկում, Դրոզդի գյուղի մոտակայքում, որտեղ Բելառուսի նախագահի նստավայրն է, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Ներկայումս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Տասնյակ հազարավոր մարդիկ շարժվում են Ռադուժնայա փողոցով դեպի Պոբեդիտելի պողոտա. հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը:
Տեղական Telegram ալիքները հայտնում են, որ ցուցարարները մոտեցել են անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք մոտ 50 մետր հեռավորության վրա են իրենցից, ինչից հետո էլ նախազգուշական կրակոցներ են հնչել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները փորձել են շրջափակել Տիմիրյազևսկայա փողոցը և ճանապարհային պլաստիկ բաժանարարներով կառուցել բարիկադներ:
Հիշեցնենք, որ Մինսկում շարունակվում են բողոքի ակցիաները, որին հետևում են ձերբակալություններ:

«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
2316:36
Նոր պաշտոնանկություններ են սպասվում
5016:06
«Այս «խաղաղությունն» էլ ժամկետ ունի»․ Տիգրան Պետրոսյան
6015:42
«Պարտությունն ուրախություն դարձնելը կլինիկական դեպք է»․ Երվանդ Վարոսյան
6115:18
«Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում»․ Մանուկ Սուքիասյան
5515:06
«Պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, չի արձագանքում»․ Ալիսա Գևորգյան (տեսանյութ)
7314:42
«Եթե Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6914:24
«Սրանց հետ եք խաղաղություն կնքո՞ւմ»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
7214:18