Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի

299
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 12:25
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:
Նախագծին կողմ քվեարկեց 121 պատգամավոր: Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասը տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ԶԼՄ-ներով կամ համակարգչային համակարգի միջոցով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
419:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
4818:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
4218:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
4218:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
4818:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
4917:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5916:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8913:36