«Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի». Արսեն Ջուլֆալակյան

Մանդատը վայր դրած իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ՝ կգա․․․
Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ՝ դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց:
Հ․ Գ․ Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»:

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
6120:30
«Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ». Մեսրոպ Առաքելյան
6616:06
«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
6414:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
9414:42
«Իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում, մյուսով՝ ինքն առաջինը խախտում այն»․ Արմեն Հովասափյան
6314:12
«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան
6711:00
«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8109:42
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8007:36