«Համատարած լակոտության ու անլրջության ռադիացիոն ալիքը Չերնոբիլից վատ է». Զոհրաբյան
![]() 246 Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 20:35 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ДНО Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են առ ոչինչ, դառնում են ջնջոց։ Բարոյական դեֆոլտի անդառնալիության վերջին կետը հատված է։ Երբ հասարակությանը հետևողականորեն նստեցնում են ապականության ասեղի վրա՝ դրանով սպանում են հասարակության դիմադրողականության վերջին կաթիլը։ Այսօր հասարակության մի մեծ կտոր սուբլիմացվում է հայհոյանք ու մաղձ շաղ տալով։ Ու էս մարդաբանական տեսակը գնալով շատանում է։ Ցավոք։ Դեմքի լուրջ արտահայտությամբ սնամեջ դատարկությունների մի ողջ դասակ հավերժորեն դատողություններ է անում մեզ սպառնացող հիբրիդային պատերազմներից, չհասկանալով, որ հիբրիդային պատերազմի գործիքներից ամենաստորը հենց քո հասարակությունը ներսից ջարդելն ու հանրության իմունիտետը զրոյացնելն է։ Ես չեմ հավատում չար ու չսիրված կանանց, չեմ հավատում Էդիպի բարդույթով տապառող տղամարդկանց բարոյական արգելակներին։ Նրանք արգելակներ չունեն, նրանց համար բնականոն կենսոլորտը զիբիլն է՝ ախտը։ Շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում՝ ներքին թշնամանքի ուրվականը, և ցավն այն է, որ հասարակության մի հատվածի մոտ ատելության ու հայհոյանքի կենսաբանական պահանջը կա: Ջինը շշից վաղուց արդեն բաց է թողնված։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
