«Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին». Արամ Մանուկյան
![]() 565 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 14:20 «2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել դրական, անգնահատելի քայլ. Հայաստանն ազատագրվել է նախկին երկու բռնապետներից, որոնք ավերել են մեր անկախությունը, ժողովրդավարական համակարգը, մարդու հույսը, Մարտի 1, Հոկտեմբերի 27 են իրականացրել: Ժողովուրդը մաքրվեց դրանցից, հույս արթնացավ»,- այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ներկայում հույսի իրականացումն ամենևին այնպես չի գնում, ինչպես իրենք կուզեին: «Մասնավորապես վերջին մեկ ամսվա քայլերը շատ հիասթափեցնող են: ՍԴ-ի հետ կապված պատմությունն այսքան ձգվելու իրավունք չուներ. դրա արագ լուծվելու ձևերը կային… Վերջին առաջադրումները՝ սկսած Ավետիսյանից, վերջացրած Խունդկարյանով տարակուսելի են»,- նկատել է Մանուկյանը: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը՝ Մանուկյանն ասել է. «Քոչարյանը դրսում է, նրա գույքի վրայից կալանքը հանում են… Չի իրականանում այն ամենը, ինչ խոստացել են ժողովրդին… Ի վերջո հեղափոխությունը կատարվել է ժողովրդի խնդիրը լուծելու համար»: Դիտարկմանը, թե, ըստ իշխանության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, Արամ Մանուկյանն ասել է. «Բացահայտված է այնքանով, որ բոլոր մեղադրյալները դրսում են, երկու տարի անցել է, բայց մեղադրական տեքստը դեռ ոչ ոք չի լսել… Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին և դատավորը կարծես թե ուզում է մատների վրա խաղալ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
