Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
![]() 691 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 21:35 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բռնաբարության մեջ մեղադրող քրեական գործի նյութերի հանրայնացման փաստով հարուցվել է քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է գործով տուժող։ Տեղեկությունը Sputnik Արմենիային է հայտնել Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Կոպիտ ասած, կամ գուցե մեղմ ասած՝ պետությունն ընդունել է այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, այսինքն՝ նրա վերաբերյալ տվյալներն ապօրինի հայտնվել են համացանցում։ Այս պահին Գագիկ Ծառուկյանն այս գործով տուժող է ճանաչված»,– ասել է փաստաբանը։ Էմին Խաչատրյանը հիշեցրել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած իրենց հաղորդման հիման վրա։ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող 40-ամյա վաղեմությամբ խմբակային բռնաբարության դատական ակտի՝ սոցիալական կայքերում հրապարակման փաստով Ծառուկյանի փաստաբանական թիմը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է անձնական գաղտնի տվյալներ պարունակող փաստաթուղթը հասանելի դարձել հանրությանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
