«Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի». Արման Աբովյան
![]() 379 Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 20:40 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։ Այլևս չկա ոչ մի արգելք. փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները, նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները։ Այլևս չկա անձնական տիրույթ, այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների, ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին «թավշյա» տեղեկատվական խողովակներով։ Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի, որը հավաքվում է, հավաքվում է, հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։ Ամենաահավորն այն է, որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը, որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ «հպարտ քաղաքացի» եզրույթը։ Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում՝ բոլոր առումներով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
