«Վարչապետի առաջարկածը չի լուծում սաբոտաժնիկների հարցը». Արմեն Մարտիրոսյան
![]() 1031 Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 15:45 Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի սխալվելու թեզի հետ կապված Նախ՝ բերված բոլոր օրինակները վերաբերում են ավտորիտար ռեժիմի կազմաքանդելուն, այսինքն՝ այդ առումով քանդող, այլ ոչ կառուցող օրինակներ են բերված։ Ու սա չի նսեմացնում թեզը։ Խնդրում եմ՝ կառուցելուց առաջ քանդելու անհրաժեշտության մասին լոլոներ կեղծ ընդդիմախոսներս չկարդան։ Դա հասկանալի է առանց ձեզ։ Ըստ էության: Սխալվելու համարձակությունը բերում է ծնունդի, բացահայտումների, նվաճումների։ Սխալվելը, որպես կրթական գործընթաց, նույնպես անհրաժեշտ է՝ սխալները քննարկելով, սխալները չկրկնելու համակարգ կառուցելով, աշխարհի սխալներն ուսումնասիրելով։ Երբ վարպետն է սխալ անում, ապա դառնում է հանճար, երբ հիմարը՝ հանրությունն անճար։ Հիմարներին ամենադժվարն է հայտնաբերել. նրանք շատ խրոխտ են ցփնում իրենց հիմարությունները՝ շփոթ ստեղծելով հանճարների հետ։ Նիկոլ Փաշինյանը, բացի իր թիմի մի մասին անգործության թմբիրից հանելուց, պետք է նաև ազատի կառավարական ասպարեզը հիմարներից։ Դժվար գործ է, բայց չափազանց անհրաժեշտ։ Վարչապետի առաջարկածը, ցավոք, չի լուծում սաբոտաժնիկների հարցը։ Նրանք անում են պետական սխալներ անձնական կամ ոհմակային ճշտից ելնելով։ Հիմար, սրիկա և պրպտող եռյակից պետք է ընտրել պրպտողը։ Պրպտողի մեջքը չկոտրել, չշեղել հաշվետվություններով ու բյուրոկրատիայով, չսպանել նրա ժամանակը շինթույլտվություններով և ֆեյսբուքաՎախով։ Սխալվել և արարել։ Եվ պատրաստ լինել կրել պատասխանատվություն կատարածդ սխալների համար»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
