«Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է». Մարուքյանը՝ փոխնախարարին
![]() 196 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 12:30 Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստի օրակարգում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է: «Մի քանի տեղից արդեն լուրեր կան, ես այդ լուրերն եմ ուզում ճշտել: Եղած անձնակազմերը, որ այսօր աշխատում են, դուք պատրաստվո՞ւմ եք բոլորին թողնել անգործ և զրոյից հավաքել անձնակազմ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Փոխնախարարը պատասխանեց, որ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու փոփոխությունը՝ վաստակ ունեցող աշխատակիցներին ժամկետային պայմանագրով նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծում: «Մենք մի քանի տվյալ ունենք, որ չէի ասի, թե արդար է: Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է: Ըստ էության երաշխիք չեք կարող տալ, կասեք՝ դե, մրցույթ էր, էդ մարդիկ գնացին, պարտվեցին…»,- նկատեց Մարուքյանը: Ընդմիջումից հետո նախագիծը քննարկման ներկայացվեց նաև երկրորդ ընթերցմամբ և ընդունվեց 88 կողմ ձայնով: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
