Աթաթյուրքի նմանակին «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել
![]() 172 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 21:15 Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նմանակին՝ Գյոքսել Քայային «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել Աթաթյուրքի հիշատակը վիրավորելու համար։ Գյոքսել Քայան աստեղային ժամեր է ապրում և միջոցառումների կիզակետում հայտնվում Թուրքիայի ազգային տոնակատարությունների ժամանակ։ Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի համարվող այդ անձը սոցցանցում գրառում է կատարել 2019թ․ նոյեմբերի 25-ին Աթաթյուրքի նմանակի՝ Թուրքիայի դպրոցներից մեկը կատարած այցի կապակցությամբ։ Այդ օգտատերը մասնավորապես գրել է․ «Այս երկրում կրթության նախարարությունն ի՞նչով է զբաղված։ Ի՞նչ իրավունքով է այս ծաղրածուն դպրոցներ գնում և լվանում երեխաների ուղեղները»։ Այս գրառման առնչությամբ Էսքիշեհիրի հանրապետական գլխավոր դատախազությունը թիվ 5816 օրենքի համաձայն, մեղադրական եզրակացություն է պատրաստել այդ օգտատիրոջ վերաբերյալ։ Ermenihaber-ը նշում է, որ Աթաթյուրքի պաշտպանության մասին թիվ 5816 օրենքն ընդունվել է 1951-ի հուլիսի 25-ին և օրենքի ուժ ձեռք բերել հուլիսի 31-ին։ Այս օրենքի 1-ին հոդվածով Աթաթուրքի հիշատակը վիրավորող անձանց համար նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում: 2-րդ հոդվածով նախատեսվում է այդ պատժաչափի համամասնական ավելացում, եթե հասարակական վայրերում իրենց այդպիսի բան են թույլ տվել երկու կամ ավելի անձինք: 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ այս օրենքի իրագործմամբ պետք է զբաղվի արդարադատության նախարարը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
