««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան
![]() 401 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 00:10 ««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։ Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում. «Իմ անձնական կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, ովքեր շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Այն ուժերի ու անձանց կողմից, ովքեր հակադրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ու դրանից կարճ ժամանակ անց տավուշյան դեպքերն են լինում։ Սա ընդհանուր պետք է դիտարկել...: Իմ անձնական կարծիքով՝ ովքեր կանգնած էին նոր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «Դոսյեն» այս ճանապարհով շրջանառության մեջ դնելու գործի թիկունքում։ Դա մի կենտրոն է, մի կետ է, որի գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից։ Այդ գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում»,- ասել է Սահակյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
