«Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր փաստերը խեղաթյուրել». Հակոբ Կարապետյան
![]() 147 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 17:05 Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել ու դրա միջոցով իրեն հարմար իրականության պատկեր ներկայացնել: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Երևանի քաղաքապետի ծառայողական մեքենան հիմնականում ինքը՝ քաղաքապետն է վարում, բայց մինչև այս տարվա սկիզբը հաստիքում վարորդ է գրանցված եղել: Այս հանգամանքը Խաժակյանը համեմատում է իր վարորդի անվան հետ կապ ունեցող հայտնի քրգործի հետ՝ փորձելով նույնացնել երկու իրավիճակները: Հարցն այն է, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Խաժակյանի վարորդի» գործի էությունն այն չէ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատել «Լույս» խմբակցության վարորդ Արմեն Մխիթարյանը, այլ այն, որ Մխիթարյանի փոխարեն Երևանի համայքային բյուջեից աշխատավարձը պարբերաբար ստացել է այլ անձ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Ավելին, ըստ գործի նյութերի, հենց Մարուքյանի վարորդն է Խաժակյանին երաշխավորել Մխիթարյանին, որն էլ անմիջապես քաղաքապետարանում աշխատանքի անցնելուց հետո աշխատավարձի քարտը փոխանցել է նրան՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարորդին: Արդ, դատելով մամուլի հրապարակումներից, իրավապահներին ուշադրությունը գրավել է այն, թե ինչպե՞ս է պատահել, որ Երևանի քաղաքապետարանում գրանցված վարորդ Մխիթարյանն իր աշխատավարձի քարտը փոխանցել է ԱԺ աշխատակազմում հրամանագրված վարորդին: Ինչ վերաբերում է քաղաքապետի ծառայողական մեքենան մինչև այս տարվա փետրվարը սպասարկող վարորդին, այստեղ միանգամայն այլ պատկեր ունենք: Նախ՝ քաղաքապետի վարորդը մինչև ազատվելը պարտաճանաչ կերպով հաճախել է աշխատանքի և կատարել է իր պարտականությունները (իսկ վարորդի պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն մեքենա վարելը, այլև այն սպասարկելը) և, որ ամենակարևորն է, ի տարբերություն վերևում նկարագրված դեպքի, այս դեպքում համայքի փողերը տնտեսվել են, ոչ թե վատնվել հանուն երրորդ անձանց կարիքների: Չհաշված ի դեպ, այն, որ քաղաքապետի մեքենայի վառելիքի ծախսի վրա զգալի տնտեսումներ են արվում»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
