Մանրամասներ՝ փեսայի կողմից 78-ամյա զոքանչի սպանության դեպքի վերաբերյալ
288 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 17:20 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո, հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
112Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
135Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
240Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
127Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
49417.04.2024, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
25917.04.2024, 18:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
21117.04.2024, 13:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
22517.04.2024, 01:00