«Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ». Գագիկ Համբարյան
![]() 338 Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 03:10 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին Հարևան երկրի սուլթանի անձնական ԶԼՄ-ներից մեկը գլխավոր խմբագրի մակարդակով մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ազերիների հետ գաղտնի բանակցություններ վարելու և այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները դրժելու մեջ: Մտադրություն չունեմ Բաքվից հնչող ամեն ինչին հավատալու, բայց լավ կլինի, որ մերոնք արձագանքեն, քանի որ հոդվածագիրը տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ բավականին ուշագրավ մանրամասներ է հայտնում՝ տալով մարդկանց անուններ և բացահայտ սպառնալով, որ սա դեռ սկիզբն է...: Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ: Ամեն դեպքում ինձ համար միշտ հարցական է եղել, թե ինչո՞ւ Նիկոլի իշխանության գալուց հետո պաթոլոգիկ հայատյաց Իլհամ բաբան բավական «լավ» ընդունեց վերջինիս իշխանության գալը՝ երկար ժամանակ չդիմելով սադրանքների: Անհավատալի է, բայց փաստ. Ալիևը շատ երկար ժամանակ խելոք էր: Ինձ համար նաև մինչև հիմա հարցական է, թե 2018-ի մայիսին և ամռան ամիսներին ինչո՞ւ հայկական բանակը թույլ տվեց, որ Նախիջևանի հյուսիս-արևելքում ադրբեջանցիներն առաջ բերեն իրենց դիրքերը 2-5 կիլոմետրով և բացահայտ սպառնալիք ստեղծեն Հայաստանի տարածքում գտնվող սահմանամերձ գյուղերի և այդտեղով անցնող Երևանը Սյունիքին, Արցախին և Իրանին կապող մայրուղու համար: Կան նաև շատ այլ հարցեր... Ամեն դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանը, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահներին, էմիսարների միջոցով իրոք գաղտնի բանակցել է Բաքվի հետ, ապա դա ապացուցում է մեր իշխանությունների պրիմիտիվության և տկարամտության մասին...»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
