«Եկել է ժամանակը ցույց տալու բազկի ուժը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ». Օնիկ Գասպարյան
![]() 423 Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 14:35 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել. «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ՝ զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Իմ զինակից ընկերներ, Կոչ եմ անում, շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ: Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի՝ ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
