«Ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է». ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ
![]() 308 Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 15:45 «Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերի նկատմամբ ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի հանրապետության ճանաչումն է»,- քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի ԱԳՆ ներկայացուցիչ Արտակ Ներսիսյանը: «Համոզված ենք, որ իրավիճակի լարվածության նվազեցմանը և հակամարտության վերականգնման համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն. մասնավորապես, Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, պետք է պրակտիկ քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան և զսպելու հետագա ռազմատենչ նկրտումները»,- ասաց նա: «Ադրբեջանի որևէ սադրանք մեզ հետ չի պահելու մեր նպատակից: Մենք հստակ ունենք մեր նպատակը՝ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման սկզբունքն է: Դա ճանապարհն է, որ մենք անցել ենք: Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնելու համարժեք բոլոր գործողությունները»,- հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
