Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պատերազմը միաժամանակ և՛ սպանում է, և՛ արարում». Կարպիս Փաշոյան

«Պատերազմը միաժամանակ և՛ սպանում է, և՛ արարում». Կարպիս Փաշոյան
318
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 05:10

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը միաժամանակ և՛ սպանում է, և՛ արարում։ Սրանք փոխկապակցված են ու միահյուսված, քանի որ հենց այս երկուսի համագործակցությունն է ամբողջացնում պատերազմի էությունը։
Այլ խոսքով՝ պատերազմը մի կողմից սպանում է մարդկանց, իսկ մյուս կողմից՝ ստեղծում մարդկային նոր տեսակ։ Բնականաբար, սրանից հետո մենք այլևս նույնը չենք լինելու, փոխվելու է ամեն ինչ և նույնիսկ՝ մեր մտածողությունն ու զգայարանների աշխատանքը։
Եվ հենց սա է ողջ խնդիրը․ դեպի ո՞ւր ենք փոխվելու, ի՞նչ ենք անելու։ Միգուցե անիմաստ է նմանատիպ հարցերի շուրջ մտածելը, բայց ես չեմ ուզում նորից վերադառնալ մեր հին իրականությանը։ Ու հիմա ավելի շատ ոչ թե պատերազմից եմ վախենում, այլ պատերազմին հաջորդող ու կանխատեսվող ներքաղաքական նողկալի գզվռտոցից։ Ուզում եմ պատերազմը փոխի մեզ, որ այլևս չհիմարանանք»։