Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. ե՞րբ նրանք կկանգնեն մեկ հարթակին․ «Ժողովուրդ»
![]() 440 Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 08:10 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում և Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջև ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաև Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ գործող իշխանության կողքին կանգնելու մասին հայտարարեցին տարբեր քաղաքական գործիչներ։ Բայց համաձայնեք, որ այդ իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, քանի դեռ մեր երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարները չեն կանգնել նույն հարթակի վրա։ Իսկապես դրական իմաստով մատնացույց անելու դրսևորում կլիներ, եթե առաջիկա օրերին ռազմական դրությունից բխող կենսական անհրաժեշտության հարցեր քննարկվեին թիվ մեկ քառյակի շրջանակներում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան։ Կտեսնե՞նք արդյոք այս համագործակցությունը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու և հանուն մեր երկրի անվտանգության, ցույց կտա ժամանակը։ Միայն այս պահին կարող ենք արձանագրել, որ այս առումով մշտապես օրինակելի է եղել մեր փոքր եղբայր Արցախը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի հուլիսին տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Արցախյան հակամարտության հարցում անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել նաև Սերժ Սարգսյանի հետ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
