Ընդդիմության դեմ տեռորը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ԲՀԿ-ի հայտարարություններին, որ ներքաղաքական որևէ օրակարգ այս պահին առաջ չեն բերելու, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»:
Զոհրաբյանն ասում է՝ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», ով իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին, որոնցից մեկի հետ կապված՝ պատերազմի ավարտին, ինքը պարզաբանում կտա՝ ձայնագրությունների մասով։ «Ես և ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որևէ քաղաքական ուժի հետ որևէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետև այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է»։ Նրա կարծիքով՝ խնդիր է դրված իրեն հավասարակշռությունից հանել, բայց չի ստացվելու. «Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների և տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը և շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«29 743 քառ․ կմ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
3213:12
«ՀՀ-ում իրավիճակը կփոխվի իմ դուրս գալուց կարճ ժամանակ անց». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6212:54
«Արցախը հանձնելու համար արդարացում չկա»․ Մետաքսե Հակոբյան
6712:30
«Ինչո՞ւ են այդքան տարբեր Բաքվի COP29-ն ու Երևանի COP17-ը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9212:24
«Ինչո՞ւ պիտի լուռ մնան կռված տղերքը, բայց առավոտից երեկո հաչեն դասալիքները»․ Մանուել Մանուկյան
6912:00
«ՀՀ-ի մակարդակն իջեցրել եք մինչև պրոդյուսերական ընկերության աստիճանի»․ Ոսկան Սարգսյան
7111:42
«Մի միտք ինձ հանգիստ չի տալիս»․ Գագիկ Ծառուկյան
7711:36
«Երկու տարի առաջ Զելենսկին կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան հիմա»․ Թրամփ
19510:42