«Արցախը հանձնելու համար արդարացում չկա»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈՉԻ՛ՆՉ ԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ։
Ո՛չ պատերազմը։ Ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ո՛չ միջազգային հանրության անտարբերությունը։ Ո՛չ էլ այն արդարացումները, որոնցով այսօր փորձում են համոզել, թե Արցախը պահելն անհնար էր։
Անհնարինի մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարողացել, չեն ցանկացել կամ դավաճանաբար չեն պայքարել հնարավորի համար։
Արցախի հանձնումը չի կարող արդարացվել նույնիսկ այն դեպքում, երբ դրա հետևանքները ծանր են, երբ վերադարձի ճանապարհը բարդ է, երբ աշխարհը չի ցանկանում լսել մեր ձայնը։
Ես չեմ ընդունում և երբեք չեմ ընդունի, որ Արցախի կորուստը ներկայացվի որպես անխուսափելի իրողություն, իսկ արցախցու վերադարձի պահանջը՝ որպես անցյալին կառչած մնալ։
Արցախը մեր անցյալը չէ միայն։ Արցախը մեր չավարտված ներկան է և մեր ապագայի իրավունքը։
Պատմությունը կարող է արձանագրել հանգամանքները, բացահայտել սխալները, գնահատել դերակատարներին։ Բայց ոչ մի պատմական բացատրություն չի կարող վերածվել արդարացման։
Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական որոշումը պարտադրել որպես մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։
-Արցախը հանձնելու համար արդարացում չկա։
-Արցախը մոռանալու իրավունք չկա։
-Արցախ վերադարձի պայքարից հրաժարվելու իրավունք չկա՛»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18