Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչո՞ւ պիտի լուռ մնան կռված տղերքը, բայց առավոտից երեկո հաչեն դասալիքները»․ Մանուել Մանուկյան

«Ինչո՞ւ պիտի լուռ մնան կռված տղերքը, բայց առավոտից երեկո հաչեն դասալիքները»․ Մանուել Մանուկյան
49
Այսօր, 12:00

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ կռվին մասնակցած տղերքը պետք է լուռ մնան…
Լուռ մնացին, որ կռվից խուսափած, դասալիք ու հայրենիքի համար ոչինչ չարած մարդիկ այսօր երկիր են ղեկավարում և ազգին նվաստացնում Ալիևի առաջ։ Ես տեսա, թե ինչպես այդ լռության պայմաններում դասալիքները դարձան երկրի ղեկավարներ, նախարարներ ու պաշտոնյաներ՝ մինչդեռ հայրենիքի համար կռված տղերքը հաճախ արժանանում են ոչ թե հարգանքի, այլ հալածանքի։
Իսկ իրենք գտան իրենց ազդեցության տակ մարդկանց գցելու, մոլորեցնելու ու սեփական իշխանությունը պահպանելու ձևերը։
Բայց մի հարց՝ ինչո՞ւ պիտի լուռ մնան հենց կռված տղերքը, բայց առավոտից երեկո հաչեն ալենները, նիկոլները և մնացած դասալիքները։
Լուռ մնան նրանք, ովքեր կռվել են, վիրավորվել, ընկերներ կորցրել ու իրենց կյանքը վտանգել հանուն հայրենիքի՞։ Իսկ նրանք, ովքեր հայրենիքի համար ոչինչ չեն արել, թող ամբողջ օրը խոսե՞ն, հաչե՞ն, վիրավորե՞ն ու որոշե՞ն մեր երկրի ճակատագի՞րը։
Ո՛չ։ Լռելու պարտավորություն չունեն նրանք, ովքեր իրենց գործով ապացուցել են՝ ինչ է հայրենիքը։
Երբ կռված տղերքը լռում են, իսկ անարժանները խոսում ու պաշտոններ են զբաղեցնում, զարմանալու բան չկա, որ երկիրը հայտնվում է այս վիճակում։
Երբ հայրենիքի համար կռվածին հալածում են, իսկ նրա հաշվին իշխանության հասածին՝ մեծարում, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև պետական մտածողության ճգնաժամ։
Ես չեմ կարծում, թե միայն կռված լինելն ինքնին որևէ մեկին իրավունք է տալիս ղեկավարելու երկիրը։ Բայց համոզված եմ՝ ոչ ոք իրավունք չունի նվաստացնելու, լռեցնելու կամ հալածելու նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հայրենիքի համար։ Փիառվողները և շահարկողները հենց նրանք են, ովքեր պահանջում են, որ իրապես գործ արած մարդկանց մասին չխոսեն, նրանց արած գործերի մասին պարտավոր են խոսել բոլորը և հարգել։
Մեր լռությունը չպետք է դառնա սրանց իշխանության հենարանը, իսկ մեր զոհողությունը՝ նրանց պաշտոնների պատվանդանը»։