«Մի միտք ինձ հանգիստ չի տալիս»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. «Թեև ես հնարավորին չափ խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։
Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս։ Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները։ Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական բլոկադայի մեջ այդ մարդիկ ի՛նչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրոք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը, և թե ընդհանրապես ի՛նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե՛ իրենց, թե՛ Հայաստանը։
Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն ճնշող։ Բայց ես մտածում եմ՝ ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ անում են իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները և ցույց տալիս ճշմարտությունը, ես ստանում եմ աջակցության խոսքեր. բոլորովին այլ միջավայր է։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի՛ իմ հայրենակիցներն են. հիմա, երբ իմ հանդեպ անարդարություն է կատարվում, մտածում եմ՝ երևի կյանքի այդպիսի փուլ է, գուցե վատ մարդիկ չեն, մի օր իրենք էլ կընդունեն, որ կատարվողը մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ։
Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց մեջ նաև իմ ընկերներն են, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։
Ի դեպ, իմացա, որ այն դահլիճում, որտեղ մեր դատն է, կայացել է նաև Միքայել Սրբազանի դատավարությունը՝ մարդու, որի հանդեպ ես միշտ ունեցել եմ խոր պատկառանք։ Երևի կյանքում պատահական բաներ չեն լինում։ Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ։ Այս գիտակցումը ինձ տալիս է վստահություն, ուժ, տալիս է անսահման հավատ, որ արդարությունը հաղթելու է։
Շնորհակալություն այն մեծ աջակցության համար, որ ես տեսա, զգացի։ Դատարանի դահլիճում տեսա ինձ հարազատ ու ծանոթ մարդկանց, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակներից գործիչների։ Սա տալիս է լրացուցիչ ուժ և վստահություն։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին,
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18