Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«29 743 քառ․ կմ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»․ Գևորգ Պապոյան

«29 743 քառ․ կմ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»․ Գևորգ Պապոյան
198
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 13:12

«Ադրբեջանցիները, օկուպացնելով Շիկահողի արգելոցի մի մասը, ՀՀ տարածքում ծառեր են հատում․ պատրաստվո՞ւմ են ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը բարձրացնել միջազգային գործընկերների մոտ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ «ՀՀ տարածքը 29 743 քառ․ կմ է և այդ տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ, որովհետև մենք չենք պատրաստվում 29 743 քառ․ կմ-ից դուրս տարածքների համար որևէ գործողություն իրականացնել»,- պատասխանեց Պապոյանը։

«29 743 քառ․ կմ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ»․ Գևորգ Պապոյան