Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ադրբեջանն անցել է տեղեկատվական գրոհի». Կարեն Հովհաննիսյան

«Ադրբեջանն անցել է տեղեկատվական գրոհի». Կարեն Հովհաննիսյան
271
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 09:40

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն անցել է տեղեկատվական շատ մեծ գրոհի։ Պետական մակարդակով և Բաքվի բռնապետին սպասարկող քարոզչամեքենաներով տարածում են հաղորդագրություններ, նկարներ, տեսանյութեր, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն։ Դրանք ունեն մեկ նպատակ՝ ստեղծել խուճապ մեզ մոտ։
Խնդրում եմ վստահել բացառապես մեր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հաղորդագրություններին»։