«Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը». Էդմոն Մարուքյան
![]() 278 Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 04:15 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանն արդեն երկու օր է գտնվում է ռազմական դրության մեջ. բոլորս պատերազմի մաս ենք։ Սակայն պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել: Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն, պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ ի ապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։ Այսպիսով, եկեք փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ՝ միաժամանակ ապահովելով մուտքեր պետական բյուջե, որից հոգում ենք այնպիսի ծախսեր, ինչպիսիք են զինվորի հացը, սպառազինությունը և թիկունքը։ Խնդրում եմ տարածել այս ուղերձը»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
