Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
331
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 11:45

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. այս մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է Ս. Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: «Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»,- գրառման մեջ նշել է պաշտպանը։