Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին». Արա Պապյանի անդրադարձը

«Տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին». Արա Պապյանի անդրադարձը
441
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 11:40

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին խաղաղապահների մասին
1920թ. օգոստոսի 10-ը պատմական օր է Հայաստանի Հանրապետության համար: Այդ օրը հայտնի է որպես Սևրի պայմանագրի ստորագրման օր: Սակայն այդ օրը ստորագրվել է մեկ այլ՝ պակաս հայտնի, փաստաթուղթ: Դա նույն օրը Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև կնքված համաձայնագիրն է:
Ըստ այդ համաձայնագրի, ռուսական զորքերը «ժամանկավորապես» զբաղեցնելու էին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքները, մինչև տեղի բնակչությունը ազատ կամարտահայտությամբ կորոշի իր ճակատագիրը: Ռուսները՝ այսօրվա բառամթերքով ասած «խաղաղապահները», մտան Արցախ և Նախիջևան: Նժդեհը նրանց չթողեց մտնել Զանգեզուր:
Մնացածը գիտեք՝ տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին: Այնտեղ, որտեղ խաղաղապահներ չկային, մնացին Հայաստանի Հանրապետության կազմում»: