«Զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից». մարզպետարան
![]() 750 Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 15:15 Կոտայքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել. «Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից: Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից: 2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում: 2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում (Սարալանջի փողոց 32/31/1): Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
