Միայն պատերազմական հարցեր. «Հրապարակ»
![]() 326 Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 08:50 «Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, բայց քանի որ որևէ մեկին հայտնի չէ, թե պատերազմը որքան կձգվի, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որոշել են ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը․ դրանք չընդգրկել առաջիկա օրակարգում, ընդգրկել միայն հրատապ հարցերը։ Ուստի ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների չներկայանալու հիմքով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի հեղինակներն առաջարկեցին քննարկումը հետաձգել 2 ամսով։ Բայց պաշտպանության հարցերի հանձնաժողովում ընդունել են «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառավարության լիազորություններն ընդլայնել հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությամբ։ Սա պայմանավորված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և ռազմական դրությամբ: Զորահավաքային պլանը գործողությունների համալիր է, որը թույլ է տալու պատշաճ կերպով զորահավաքային նախապատրաստություն տեսնել, կազմակերպել պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսապահովման, կապի ևտեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը «պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի», ինչպես նաև «զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ և այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործունեությունը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
