Հարվածային ԱԹՍ-երն ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
![]() 502 Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 00:45 Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-երից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-երը ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։ Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում՝ արդեն քնած։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-եր և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
