Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թշնամական երկրում խուճապ է». իրանագետ

«Թշնամական երկրում խուճապ է». իրանագետ
328
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 19:05

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում. «Թշնամական երկրում խուճապ է։
Ադրբեջանի Զորահավաքի և զորակոչի հարցերով պետական ծառայության՝ կես ժամ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրությունը հստակ ապացույց է առ այն, որ թշնամի երկրում կա խուճապ և լուրջ խնդիրներ՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ։
Հաղորդագրության մեջ բառացի փորձ է արվում համոզել մարդկանց՝ չխուսափել զորահավաքից՝ խաբելով, որ զորահավաքի կանչվողները չեն տարվելու առաջնագիծ, փոխարենն առաջիկա երեք ամիսը լինելու են զորավարժարաններում և սովորելու են «պահել ռազմական գաղտնիք»։
Մեզ մնում է մեր թշնամիներին միայն մաղթել, որ «գաղտնիքներ պահելուց» շատ չհոգնեն։
Երևի «ռազմական գաղտնիք պահելու» անվան տակ դիակները պահել, թիվ ու անուն չհրապարակելն են սովորեցնելու»: