Արցախի ԱԳՆ-ը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ.
«2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։
Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»։

«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
3709:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3608:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
8500:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
75Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
80Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
80Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
66Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
75Երեկ, 20:36