«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով գրառում է ուղարկել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև.
«Կրկին լինելով ապօրինի անազատության մեջ և համալրելով Հայաստանի տասնյակ քաղբանտարկյալների շարքերը եղել եմ փաստացի տեղեկատվական բլոկադայի մեջ: Սակայն նույնիսկ բանտի մռայլ և հաստապատ շրջանակից ներս թափանցեց Էդմոն Մարուքյանի հերթական նենգ և կեղտոտ արտանետումը Սերժ Սարգսյանի և իմ մասին:
Ամբողջ ընտրարշավի ընթացքում նա փորձում էր կարևորել իրեն պարբերաբար քարեր նետելով մեր ուղղությամբ, սակայն մենք կարիք չէինք տեսնում իրենից լուրջ օպոնենտ կերտել և totally ignore էինք անում:
Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են (Էդմոնի համար՝ հատկապես խայտառակ արդյունքով), Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի: Պատասխանեմ իրեն բանտից:
Փոխանցեք իրեն, որ նիկոլական ռեժիմում աշխատած, պիտանելիության ժամկետը սպառած և դեն նետված այդ վինտիկը որևէ քաղաքական կամ բարոյական իրավունք չունի բարոյախրատական զրույցների կամ վերլուծության:
Փոխանցեք իրեն, որ ես Արմեն Աշոտյանս, իր կողմից հիշատակվելու կամ առավել ևս «մտահոգվելու» կարիքը չունեմ: Որ ես շատ լավ հիշում եմ իր պահվածքը որպես Նիկոլի դեսպան 2022-ի դեկտեմբերին Վիեննայում՝ թե՛ ադրբեջանական պատվիրակների ներկայությամբ, թե՛ իմ հետ զրուցելու ընթացքում:
Փոխանցեք իրեն, որ նա երանի կտար Սերժ Սարգսյանի նման ընկեր ունենար կամ իմ չափ հավատարմություն:
Փոխանցեք իրեն, որ նստած մարդուն նման կերպ հիշատակելը և կեղտոտ թեմայի մեջ ներքաշելը վայել չէ և բարոյական չէ (եթե, իհարկե, նա դեռ հիշում է այդ բառի իմաստը):
Եթե նորից պլոճիկ կամ խիղճ չունի իմ քաղբանտարկյալ լինելու մասին խոսելու համար թող լալկվի:
Ի վերջո, չկա այդպիսի լվացքի մեքենա, որը «կթարմացներ» և «կմաքրեր» Նիկոլի կողմից քանիցս օգտագործված լաթը, և չկա այնպիսի հանդերձարան, որտեղ այդ second hand-ը տեղ ունի:
Մնացածը իմ ազատությունից հետո:
Հ.Գ. Հարգելի հայրենակից, կարանտինից ես տեղեկատվական հոսքերին կանոնավոր վերադարձից հետո կրկին, ինչպես նախորդ ազատազրկման ժամանակ, կկիսվեմ ձեզ հետ իմ մտորումներով և կարծիքներով: Շնորհակալ եմ ձեզ աջակցության համար ինձ և իմ ընտանիքին»:

ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
2119:42
«Որոշվել է քննարկումը շարունակել վաղը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4019:30
«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան
4119:18
«Նման ընդդիմության շնորհիվ Նիկոլը կարա մի հինգ անգամ էլ վերընտրվի»․ Արգիշտի Կիվիրյան
5118:54
«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6718:24
«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
14418:22
«Մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին». Արտակ Զաքարյան
7718:00
«Գերմանիան և ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ»․ Մերց
9817:34